Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք չեզոքացնում են բերանի տհաճ հոտը. shabat.am

Մթերքներ, որոնք չեզոքացնում են բերանի տհաճ հոտը. shabat.am

Բերանի տհաճ հոտը վատ դրության մեջ է գցում ո՛չ միայն տվյալ մարդուն, այլև իր շրջապատում գտնվող անձանց, ովքեր ակամայից հեռանում են նրանից: Թեև յուրաքանչյուր դեպքին պետք է առանձին մոտեցում ցուցաբերել, սակայն կան որոշ ուտելիքներ, որոնք չեզոքացնում են տհաճ հոտը:
 
Մաղադանոս: Այն վերացնում է տհաճ հոտը: Մաղադանոսին կարող են փոխարինել նաև համեմը, անանուխը, թարխունը, էվկալիպտը, խնկունին և հիլը:
 
Յոգուրտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր յոգուրտ ուտելը նվազեցնում է բերանում  ծծմբաջրածնի մակարդակը, որը բերանի տհաճ հոտի առաջացման պատճառներից մեկն է: 
 
Մանրաթելերով հարուստ բանջարեղեններ և մրգեր` խնձոր, գազար, նեխուր: Թվարկված մթերքները նպաստում են առատ թքարտադրությանը, որը հեռացնում է սննդի մանր կտորները:
 
Մեծ քանակությամբ վիտամին C պարունակող մթերքները:  Դրանց շնորհիվ բերանի խոռոչում առաջացած միջավայրն անբարենպաստ է մանրէների համար:

Սկզբնաղբյուր. shabat.am
Լուսանկարը. aljawhareh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ